-
20.03.2017|
22:42
Իսրայելի քաղաքացի, փորձագետ Անտոն Մերկուրովը, որ Արցախում մասնակցում է բլոգերների միջազգային ֆորումին, Facebook սոցցանցի իր էջում տեղադրել է անձնագրի լուսանկարը՝ Արցախի մուտքի այցագրով:
-
20.03.2017|
22:40
101 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը: Ռոքֆելերի մահվան մասին լրատվամիջոցները այլ մանրամասներ չեն հաղորդում:
-
20.03.2017|
22:39
Forbes-ը մարտի 20-ին հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: 2016-ին միլիարդատերերի թիվն առաջին անգամ գերազանցել է երկու հազարը: 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող անձանց թիվը 1810-ից դարձել է 2043: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն աճել է 18 տոկոսով՝ մինչև 7,67 տրիլիոն դոլար:
-
20.03.2017|
22:38
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա:
-
20.03.2017|
22:37
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել։ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին:
-
20.03.2017|
22:35
Չինացի հնագետները Յանցզիի վտակ Մինցզյան գետի հատակին ավելի քան 10 000 հնագիտական իրեր են հայտնաբերել, որոնց տարիքը 300-ից ավելի է:
-
20.03.2017|
22:35
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ևս մեկ պաշտոնական հայտարարություն է տարածել տեղապահի ընտրություններից հետո համայնքում առաջացած ճգնաժամի հետ կապված:
-
20.03.2017|
22:34
Հայաստանում այսօր իշխանափոխությունն անհրաժեշտություն է՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
-
20.03.2017|
22:32
ՀԿԿ-ն մարտի 20-ին նախընտրական երթ է անցկացրել Երևանի կենտրոնում։ Նրանք անցորդներին բաժանում էին իրենց բուկլետները ու ծանոթացնում իրենց հետագա քայլերին՝ խորհրդարան անցնելու դեպքում։
-
20.03.2017|
22:31
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը մարտի 20-ին վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 2-ին գնալ ընտրության՝ նշելով, որ այդ օրը որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը հաջորդ տասնամյակների համար: